Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com եւ Kicker հեղինակավոր պարբերականների վարկածով ընդգրկվել է գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:Whoscored.com-ի կազմած թիմում 27-ամյա Մխիթարյանից բացի դորդմունդցիներից ընդգրկվել են նաեւ Գյունդոգան, Ռօյսը, Հյումելսը: Իսկ Մ խիթարյանից, Գյունդոգայից եւ Հյումելսից բացի` հավաքականում ներառել է նաեւ Պիշչեկին:Հիշեցնենք, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը մասնակցելով ողջ խաղին` դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Արդյունքում, դորտմունդցիները հաղթել էին 3-1 հաշվով. Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ: