տուն Լուրեր Բլոգ Հենրիխ Մխիթարյանը չպետք է գտնվեր լավագույն մարզիկների տասնյակում. Արթուր Ալեքսանյանի եղբայր

Հենրիխ Մխիթարյանը չպետք է գտնվեր լավագույն մարզիկների տասնյակում. Արթուր Ալեքսանյանի եղբայր

107
0

Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի եղբայրը՝ Ռաֆայել Ալեքսանյանը գրառում է կատարել «Facebook» սոցիալական կայքի իր էջում՝ կապված «2017 թվականի տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հետ.

«Ծիծաղելի է նայել Հայաստանի տաս լավագույն մարզիկների ցանկին։ Նրանցից շատերը արժանի չէին գտնվելու տասնյակի մեջ, ավելին քան Օլիմպիական խաղերի մեդալակիր, ծանրամարտիկ Գոռ Մինասյանը, ով այս տարի նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ և մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը, կամ Լևան Բերիանիձեն և Գեորգի Կետոևը, որոնք ըմբշամարտի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում նվաճեցին բրոնզե մեդալներ։

Ինչ վերաբերվում է Հայաստանի լավագույն մարզիկին, կասեմ, որ Արթուր Ալեքսանյանը այս չորս տարիների ընթացքում եղել է լավագույնը և այս տարի ևս արժանի էր լավագույնը լինելու։ Զարմանալի է, որ չորս տարի անընդմեջ UWW — ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում լինելով առաջինը, իր երկրում երկրորդն է։ Ես շատ հարգում եմ Հենրիկ Մխիթարյանին, բայց նա չպետք է գտնվեր այս տասնյակում։ Նա անկասկած Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց իր երկրի համար ոչինչ չի նվաճել, որ արժանանար լավագույն տասնյակում գտնվելուն։

Այն, որ նա ճանաչում է բերել մեր երկրին, չի նշանակում, որ պետք է հայտնվեր Հայաստանի տաս լավագուն մարզիկների ցանկում։ Այս նույն տրամաբանությամբ տասնյակում կարող են ընդգրկվել աշխարհահռչակ նկարիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի աստղեր, ինչպես նաև մարզիկներ Գեղարդ Մուսասին ու Դավիթ Խաչատրյանը և անգամ Դան Բիլզիրյանը, չէ որ նա պոկերի աշխարհի չեմպիոն է»-,գրել է Արթուր Ալեքսանյանի եղբայրը: