տուն Լուրեր Հենասյուներից հեռացվել են գովազդային հայտարարությունները

Հենասյուներից հեռացվել են գովազդային հայտարարությունները

104
0

1b13039d20501319eac70e8588fe49b86e09afac

Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցում մաքրվել են հենասյուներին փակցրած գովազդային հայտարարությունները: Այդպիսի հայտարարություններ մայրաքաղաքում առկա են նաև բազմաբնակարան շենքերի պատերին, հասարակական նշանակություն ունեցող այլ շենք-շինություններին: Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ գովազդային հայտարարությունների տեղադրման օրինական և թույլատրելի տարբերակը դրանք վարչական շրջանների տարբեր հատվածներում գտնվող համապատասխան ցուցատախտակներին փակցնելն է: Այդ կերպ հնարավոր կլինի նաև խուսափել նմանատիպ հայտարարությունների անօրինական և միաժամանակ անընդունելի ձևերից, որոնց պարագայում օրինախախտների նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված վարչարարություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն