Հելսինկիում օրվա երկրորդ կեսին հարյուրից ավելի ուսանողներ ու աշխատակիցներ հավաքվել են Porthania-յի շենքում` ի նշան անձնակազմի կրճատման դեմ բողոքի: Հելսինկիի համալսարանը չորեքշաբթի հայտարարել էր 1200 աշխատատեղի կրճատելու մտադրության մասին:
Ակցիայի մասնակիցները քննադատում են համալսարանի ղեկավարությանը, որը, իրենց կարծիքով, վճռականորեն չի պաշտպանում համալսարանի շահերը: Ոմանք ռեկտորի` Յուկկա Կոլայի հրաժարականն են պահանջում:
Ակցիայի մասնակիցները մտադիր են Porthania-յի շենքում մնալ մինչև առավոտ: