Դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերն ու ռեժիսոր Թիմ Բերթոնը 13 տարվա քաղաքացիական ամուսնությունից հետո բաժանվել են: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը՝ հղում կատարելով դերասանուհու ներկայացուցչին:
Ինչպես հաղորդվում է, զույգը բաժանվել է «այս տարվա սկզբին՝ մնալով լավ ընկերներ»: Հելենա Բոնեմ Քարթերն ու Փիմ Բերթոնը երբեք պաշտոնապես ամուսնացած չեն եղել: Նրանց հարաբերությունների արդյունքում ընթացքում երկու երեխա է ծնվել՝ Բիլն ու Նելը:
Զույգի բաժանության պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Թիմ Բերթոնն իր կողակցին նկարահանել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Սուինի Թոդ», «Չառլին և շոկոլադե գործարանը», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Մռայլ ստվերներ» ևն: