Ֆլորիդայի նահանգում մի քանի երեխա է տուժել հեղուկ ազոտով պատված նոր «Վիշապի շունչ» (Dragon’s Breath) մոդայիկ քաղցրավենիքի հետևանքով. վաճառողները չեն զգուշացրել երեխաների ծնողներին քաղցրավենիքի վտանգավորության մասին. հաղորդում է Ria.ru-ն:
Հեղուկ ազոտով քաղցրավենիք ուտելուց հետո երեխաների բերանները և ձեռքերը ցրտահարվել են. նրանք հոսպիտալացվել են:
Երեխաներից մեկը՝ 14-ամյա աղջիկ, վիրահատության է ենթարկվել:
Աղբյուրը նշում է, որ քաղցրավենիքը լայն տարածում է գտել երեխաների շրջանում, սակայն ոչ բոլորն են կարողանում զգույշ վարվել դրանց հետ: