տուն Լուրեր Հեղինե Բիշարյանն առաջարկեց վերանայել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը

Հեղինե Բիշարյանն առաջարկեց վերանայել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը

85
0

19.11.Still0042

Աժ-ում այսօր քվեարկության կդրվի  Կառավարության կողմից ներկայացված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը: Պատգամավոր Հեղինե Բիշարյանը, անդրադառնալով հարցին, ասաց.

«Օրենքի նախագծում կան հոդվածներ, որոնք խնդրահարույց են: Եվ, ընդհանուր առմամբ, այս նախագծին մենք դեմ ենք»:

Պատգամավորը կոչ արեց բոլոր խմբակցություններին՝ վերանայել որոշումը այդ նախագծի վերաբերյալ: Նա գտնում է, որ այնպիսի հոդվածներ, ինչպիսիք են ֆիզիկական անձնանց կողմից մարդու մասին տվյալներ հավաքելը, օտար երկրներին մարդու մասին տվյալներ տրամադրելը, պետք է լուրջ քննարկման դնել: Այդ նպատակով` Բիշարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: