«Էրեբունի-Երևան 2797»-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում Մանուշյանի անվան պուրակում տեղի ունեցավ «Երևանյան բառդ» հեղինակային երգի երեկոն: Երևանյան երգերով հարուստ համերգին հնչեցին Վախթանգ Հարությունյանի, Քրիստ Մանարյանի, Էդուարդ Զորիկյանի և այլ հեղինակային ստեղծագործողների հին ու նոր գործերը: Երևանյան տրամադրությամբ ու երևանյան երգերով հարուստ երեկոն համախմբել էր հազարավոր երևանցիների, ովքեր հեղինակների հետ միասին երգում էին մեր սիրելի քաղաքին նվիրված երգերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն