ՀԷՑ-ը բացարձակ բոլոր բարեգործություններն արել է իշխանությունների առաջարկով՝ եկեղեցու կառուում, մշակութային փառատոնների կազմակերպում, բարեգործական շինարարություններ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Եվ եթե Բիբինը գալիս է այստեղ ու համարձակ է խոսում, դա նշանակում է՝ Բիբինն ասում է՝ «ես ձեր ասելով եմ արել, չէ որ դուք տեղյակ եք, ձեր առաջարկով եմ երել: Եվ հիմա ինչ իրավունքով ես ասում, որ ծախսեր եմ արել»: Վերջին հաշվով, տեսաք, որ ԲԻբինը խոստովանեց, որ այս ամենից իշխանություններն են շահում», — նշեց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ինչքան կորուստները մեծ լինեն, այնքան բյուջե շատ փող կմտնի, ինչքան կորուստները շատ եղավ, այնքան ստվերը մեծ կլինի և գողանալու տեղ կլինի. «6-7 տարի այս երկու՝ ՀԷՑ-ի և գազի համակարգում կես տոկոս կորուստների նվազում չի եղել, ինչպե՞ս է ստացվում: Հարյուրավոր միլիոնավոր միլիոնների ներդրումներ են եղել, բայց կորուտսները չեն պակասել: Իրենք շահագրգռված չեն իջեցնել կորուստները, քանի որ իրենց բաժինը կփոքրանա: ՀԷՑ-ն անում է իշխանությունների հետ համաձայնեցված քայլեր: Սրա արդյունքում քանդվում է համակարգը»: