ՀԷՑ-ի վաճառքն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը համարում է արդյունավետ քայլ:
«Եթե մի սեփականատեր չի կարողանում արդյունավետ աշխատել, ապա պետք է փոխել»,- Araratnews.am-ին ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ Ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը դիմել է Հայաստանի կառավարությանն՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու հարցով։
Պատգամավորից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է ՀԷՑ-ի վաճառքից հետո էլեկտաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը չեղարկվի, ասացˋ ոչ. «Գինը փոխվել է, չեմ կարծումˋ չեղարկում լինի, կասկածում եմ»:
Պատգամավորի կարծիքը, սակայն, չեն կիսում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները, որոնք շարունակում են պնդելˋ պայքարելու են այնքան, մինչև հասնեն իրենց նպատակին: