ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վաղվա նիստում ներառված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու թույլտվություն տալու մասին հարցը:
Այս մասին տեղեկությունը հրապարակված է ՀԾԿՀ կայքում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Vedomosti պարբերականը տեղեկացրել էր, որ «Տաշիր գրուպը» գնել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը:
Սակայն ավելի ուշ Interfax գործակալությունը, որին հղում էր արել ռուսական Vedomosti-ն, հերքել է այդ տեղեկությունը: