Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Ըստ նրա, ՀԷՑ-ի շռայլությունները այնպիսի մակարդակի է հասնում, որ դա կարող է նկատել ցանկացած քաղաքացի: Այս ոլորտը՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը, ջրամատակարարումը, այնպիսի բարդ ինժեներական համակարգ ունի, որ անընդհատ թարմացումների ու վերահսկման կարիք ունի:
Վարդան Բոստանջյանը հայտնեց, սակայն, որ Հայաստանը գտնվում է էներգետիկ անվտանգության վտանգավոր շեմի վրա, և ուզենք թե չուզենք, պետք է թանկացնեն էլեկտրաէներգիայի սակագինը: Ճիշտ է, սա ցավալի փաստ է, շեշտեց տնտեսագետը, բայց ստացվում է, որ ՀԷՑ-ի վարած վատ քաղաքականությունից, ռազմավարություն չունենալու փաստից, թանկացում է սպառնում մեզ:
Այն հարցին, որ ՀԷՑ-ը, որը ցանկանում է թանկացնել սակագինը, սակայն, չի զրկում իր աշխատակիցներին ճոխություններից, մայրաքաղաքի կենտրոնում մի քանի միլիոն դրամ արժողությամբ տների վարձույթը, թանկարժեք մեքենաների գնելը, որոնք մտնում են սակագնի մեջ: Ինչպե՞ս է կարողանում հիմնավորել դա Վարդան Բոսանձջյանը պատասխանեց, որ դա չքաղաքականացնել չի կարող:
Պատասխանը ամբողջությամբ՝ տեսանյությում: