Լույս է տեսել Forbes Woman №1 մարտ ամսի համարը, որի առաջին էջին պատկերված է հայ գործարար, «Տաշիր գրուպի» եւ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստր Տաթեւիկ Կարապետյանը։ Ամսագրի լուսանկարները ՖԲ իր էջում հրապարակել է նաեւ Տաթեւիկի հորեղբորորդին, քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանի տղան՝ կատարելով հետեւյալ գրառումը. «Հինգշաբթի, առավոտ… Քույրս Ֆորբսի շապիկին… Ոչ մի անսովոր բան չկա)»։