տուն Լուրեր ՀԷՑ-ը վաճառվում է

ՀԷՑ-ը վաճառվում է

122
0

HEC

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն ուղղված «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ի հայտն ուսումնասիրելու նախագիծը:

Որոշմամբ հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին ուսումնասիրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը մրցույթի սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ն ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության եւ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ»-ի միջեւ 2002թ. օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները:

Հավելենք, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է Կիպրոսում: