տուն Լուրեր ՀԷՑ-ը տեղեկացնում է Էլեկտրաէներգիայի փետրվարի 24-ի պլանային անջատումների մասին

ՀԷՑ-ը տեղեկացնում է Էլեկտրաէներգիայի փետրվարի 24-ի պլանային անջատումների մասին

85
0

HEC«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է Էլեկտրաէներգիայի փետրվարի 24-ի պլանային անջատումների մասին։

Ինչպես տեղեկացնում է ընկերության կայքը, պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այդ օրը կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի`

10:00-16:00՝ Մաշտոցի պող. 23 շենքի 1 և 2 մուտքերը,

11:00-13:00՝ Մուրացանի փ. 109 շենքը, Նեկրասովի փ. 10-34 և Ռոստովյան փ. 15, 17 սեփական տները, Ս.Դավիթ փ. 50-58 սեփական տները /զույգ/,

11:00-13:30՝ Խանջյան փ. 29, 31, 31Ա շենքերը, Տպագրիչների փ. 13-17 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,

Արմավիրի մարզի`

11:00-17:00՝ Էջմիածին քաղաքի Կնունյաց, Սպանդարյան, Մաշտոցի, Վազգեն Առաջինի, Միշուրինի, Արարատյան, Թելմանի, Շահումյան, Խորենացի, Դիմիտրովի, Նալբանդյան,Լիսիցյան, Վ.Կոստանյանի, Մռավյան, Իսիլե-Մուլինոյի, Ալավերդյան, Մ.Մեխակյան, Բաղրամյան, Հոկտեմբերի, Իսակովի, Լերմոնտովի, Անդրանիկի I, Անդրանիկի II,Անդրանիկի III, Նարեկացու, Կոմիտասի, Մամիկոնյան, Լոմոնոսովի, Թամանյան,Նալբանդյան, Սովետական բանակի և Կոլխոզային  փողոցները,  Արմավիր քաղաքի Չարենցի և Երևանյան փողոցները,

Արարատի մարզի`

10:00-13:00՝ Այնթափ գյուղը մասնակի,

10:30-16:00՝ Վերին Դվին և Այգեպատ գյուղերը մասնակի,

11:00-16:00՝ Կանաչուտ և Այգեստան գյուղերը մասնակի,

Վայոց Ձորի մարզի`

10:00-16:00՝ Արտավան գյուղը մասնակի,

11:00-16:00՝ Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցը մասնակի,

Գեղարքունիքի մարզի`

11:00-16:30՝ Փամբակ գյուղը ամբողջությամբ,

Շիրակի մարզի`

11:00-17:00՝ Ամասիայի տարածաշրջանի Ողջի, Հայակերտ, Մեղրաշատ համայնքները, թիվ 7, 8, 9 սահմանային ուղեկալները, «ՎիվաՍել ՄՏՍ», «Օրանժ-Արմենիա», «ԱրմենՏել» բջջային կայանները,

Լոռու մարզի`

10:00-14:00՝ Ալավերդի քաղաքի Բաղրամյան, Սանահին կայարան թաղամասերը և Մարտի 8-ի փողոցի 1 շենքը,

10:00-16:00՝ Ձորագյուղ և Ձորագետավան գյուղերը,

11:00-14:00՝ Ստեփանավան և Տաշիր քաղաքները իրենց հարակից գյուղական համայնքներով:

Սպառողներն սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, իրենց իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև  այլ հարցերի առնչությամբ կարող են զանգահարել՝ Երևան քաղաքի բնակիչները՝ 1-80 և 0 8000 0 180, և մարզերի բնակիչները՝ 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: