տուն Լուրեր ՀԷՑ-ը պետք է քաղաքացիներին փոխհատուցի անօրինական հավելավճարումները

ՀԷՑ-ը պետք է քաղաքացիներին փոխհատուցի անօրինական հավելավճարումները

127
0

Edmon-MaruqyanՀԷՑ-ը պետք է քաղաքացիներին փոխհատուցի անօրինական հավելավճարումները: Այս մասին փետրվարի 23-ին խորհրդարանում ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ քաղաքացիների հաշվիչները ցերեկային սակագնից անցնում են գիշերայինի սահմանված 23:00-ից մի քանի ժամ ուշ: Շատ քաղաքացիներ հենց ուշ ժամերին են տնային գործեր անում, որպեսզի մի փոքր տնտեսեն, սակայն հաշվիչները շարունակում են պտտվել ցերեկային սակագնով, իսկ սպառողներին այդ մասին չեն զգուշացնում:

«Մենք մշտադիտարկում ենք անցկացրել Երեւանի բարձրահարկ շենքերում եւ մեծամասամբ առկա են նման խախտումներ: ՀԷՑ-ի պարզաբանումների համաձայն՝ դրա պատճառը հոսանքը մի քանի ժամով անջատելն է եղել: ՀԷՑ-ում գիտեն այդ մասին եւ խոստացել են խնդիրը լուծել: Սակայն անօրինական կերպով գանձած գումարը հետ վերադարձնել չեն պատրաստվում», — ասել է Մարուքյանը:

Նա հիշեցրել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ սպառման կանոնների համաձայն՝ ՀԷՑ-ը առնվազն տարին մեկ անգամ պետք է ստուգի հաշվիչները:

Այս պայմաններում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է հաճախակիացնել ստուգումները եւ դարձնել ամիսը մեկ անգամ:

Բացի այդ, ՀԷՑ-ը պետք է քաղաքացիներին փոխհատուցի ավել վճարած գումարի դիմաց: