տուն Լուրեր ՀԷՑ-ը պարտավոր է կատարել բարեգործություն, իսկ դրա համար վճարելու է քաղաքացին. Լևոն...

ՀԷՑ-ը պարտավոր է կատարել բարեգործություն, իսկ դրա համար վճարելու է քաղաքացին. Լևոն Դոխոլյան

122
0

arm143443264115

Հոսանքի թանկացման, ՀԷՑ-ի անհիմն հայտի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը, «Հայկական վերածնունդ» ՀԿ-ի մամլո խոսնակ Վահե Մոսինյանը և «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը:

Լևոն Դոխոլյանը հայտնեց, որ ՀԷՑ-ի հայտերը անհիմն են: «Յուրաքանչյուր տարի ՀԷՑ-ը ներկայացնում է չհիմնավորված հայտ՝ հոսանքի թանկացման համար: Այս կազմակերպությունը չի մտածում, թե մեր քաղաքացին ինչպես է վճարելու այդ գումարը: Այս տեմպերով շարունակվելու դեպքում մենք շուտով կունենանք 100 դրամանոց հոսանքի սակագին»:

ՀԷՑ-ը հայտնում է, որ իր կորուստների 30 տոկոսը վճարներ չկատարելն է, նշեց պատգամավորը: Սա նշանակում է, որ եթե թանկացումներ լինեն, ապա այս վճարողունակության պակասն ավելանալու է: Կորուստներով աշխատող ընկերությունը կատարում է 3 միլիարդ դրամի չափով բարեգործություն: Իրենց զեկույցը կարդալով՝ մի փաստի վրա ուշադրություն դարձրեց պատգամավորը, որ այս կազմակերպությունը պարտավոր է կատարել բարեգործություն: Այսինքն, ստացվում է, որ բարեգործություն են անում, հետո դրա կորուստները մարելու համար հոսանքը թանկացնում են:  ՀԷՑ-ն իր  թոփ մենեջմենթի աշխատակիցների համար վարձակալել է 800 շքեղ մեքենա, ու փոխում է տարեկան համապատասխան թվով անվադողեր:

Բիբինի՝ ԱԺ չգալը պատգամավորը համարեց արհամարհանք ոչ միայն ԱԺ պատգամավորների հանդեպ, այլև արհամարհանք քաղաքացիների և կառավարության հասցեին:  Սակայն, Լևոն Դոխոլյանը Բիբինի չգալը որակեց՝ որպես բուն հարցից հասարակության ուշադրության շեղելու միջոց:

Վահե Մոսինյանը հայտնեց, որ հասարակությունը պետք է պայքարի հոսանքի թանկացման դեմ, ինչպես երեկ են արել «Հայկական վերածնունդ»-ի հետ: «Մեր ժողովրդին պակասում է հավատը սեփական ուժերի հանդեպ: Ժողովուրդը չի գիտակցում, որ ինքն է իր պետության տերը, դրա համար էլ չի պայքարում մինչև վերջ ամբողջ ուժով»:

Արևիկ Նահապետյան