ԱՄՆ-ի ՀԴԲ-ն ոչ մի հանցանշան չի հայտնաբերել նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգնականի ամուսնու համակարգչի էլեկտրոնային նամակների նոր բաժնում. հայտնում է Interfax-ը:
«Համաձայն մեր վերլուծության՝ մենք չփոխեցինք մեր եզրակացությունները, որոնց հանգել էինք հուլիսին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քլինթոնի նկատմամբ»,- ասված Է ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմիի՝ ԱՄՆ-ի կոնգրեսականներին ուղղված նամակում:
Նրա խոսքով՝ գերատեսչությունն ավարտել է էլեկտրոնային նամակների ուսումնասիրությունը և հիմքեր չի տեսել ավելի վաղ հրապարակված դիրքորոշումը փոխելու համար: