«Գահերի պայքարը» հանրահայտ սերիալի 4-րդ սեզոնի առաջին մասը դիտել է ռեկորդային թվով օգտատերեր։ Այն գերազանցել է 2007 թվականին «Սոպրանո կլանը» սերիալի ցուցանիշը։ Այս մասին հաղորդում է Rolling Stone-ը։
HBO տեսաալիքով սերիալի առաջին մասը նայել է 6.6 մլն օգտատեր, իսկ կրկնակի դիտումների շնորհիվ այդ թիվը հասել է 8.2 մլն-ի։ Հիշեցնենք, որ ներբեռնումների քանակի պատճառով HBO ալիքը տեխնիկական լուրջ խնդիրներ է ունեցել սերիալի չորրորդ շրջանի առաջին մասի թողարկման օրը։