տուն Քաղաքական Միջազգային Հազարավոր շոտլանդացիներ պահանջում են վերանայել անկախության հանրաքվեի արդյունքները

Հազարավոր շոտլանդացիներ պահանջում են վերանայել անկախության հանրաքվեի արդյունքները

114
0

1024717925

Շոտլանդիայի անկախության կողմնակիցները կոչ են անում վերանայել սեպտեմբերի 18-ի հանրաքվեի արդյունքները՝ հաշվի առնելով ձայների հաշվարկի ժամանակ կատարված կեղծիքները: Այս մասին հաղորդում է բրիտանական Guardian-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տասնյակ հազարավոր շոտանադացիներ համացանցում միանում են համապատասխան ստորագրահավաքին:

Այս պահին միայն change.org հայտնի պորտալում այդ ստորագրահավաքին միացել է շուրջ 90 հազար մարդ: Դրա հեղինակները նշում են, որ գոյություն ունեն հանրաքվեի կեղծման «անթիվ ապացույցներ»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 100% քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզ էր դարձել, որ Շոտլանդիայի բնակչության 55,3%-ը (2 001 926 մարդ) դեմ է երկրամասի անջատմանը Մեծ Բրիտանիայից:

Արդյունքների հրապարակումից հետո հրաժարական է ներկայացրել Շոտլանդիայի առաջին նախարար (կառավարության ղեկավար) և Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավար Ալեքս Սալմոնդը: