տուն Լուրեր Հազարավոր քրիստոնյաներ Երուսաղեմում սպասում են Տիրոջ Բարեբեր կրակին

Հազարավոր քրիստոնյաներ Երուսաղեմում սպասում են Տիրոջ Բարեբեր կրակին

115
0

ECHOES OF CHRISTIAN JERUSALEM

Ուղղափառ եկեղեցին վաղը` մայիսի 1-ին տոնում է Քրիստոսի հարության տոնը` Սուրբ Զատիկը: Աշխարհի տարբեր երկրներից տասնյակ հազարավոր քրիստոնյաներ հավաքվել են Հին Երուսաղեմի փողոցներում, որպեսզի մասնակցեն Աստծո Բարեբեր կրակի` երկնքից իջնելու արարողությանը, հայտնում է Ռիա Նովոստին:

Բարեբեր կրակը, որը համարվում է ուղղափառ Քրիստոնեության հրաշքներից մեկը, ամեն տարի վառվում է Սբ Զատկի նախօրեին` Քրիստոսի Սուրբ Հարության տաճարում` կառուցված Փրկչի գերեզմանի վրա: Քրիստոնյաները մոմեր են վառում Բարեբեր կրակից և կրակը բաժանում հարևաններին։ Հաշված վայրկյանների ընթացքում կրակը տարածվում է ամբողջ տաճարով, սփռվում դրա առջև ընկած հրապարակում, ընթանում հարևան նրբանցքներով։

Հավատացյալները բառացիորեն լողանում են կրակով, որը, ինչպես նրանք հաստատում են, առաջին րոպեներին չի այրում։   Ուխտավորները վաղ առավոտից հավաքվել են Հին քաղաքի նեղ փողոցներում` ավելի քան 3 կմ շրջագծով: Իսրայելական ոստիկանությունը հերթապահում է քաղաքի բոլոր դարպասների և եկեղեցու մոտ` հրմշտոցը և այլ միջադեպեր կանխելու համար:

Ի դեպ, արարողությանը մասնակցում է նաև Հայ Առաքելական եկեղեցին. հայ հոգևորականը ուղղափառ հայրապետի հետ մտնում է ժամատուն և առաջինն է հանում կրակն այնտեղից: Հարկ է նշել, որ Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունը համատեղ իրականացնում են Հույն Ուղղափառ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները: