https://youtu.be/n5LWVOhBqj8
Այսօր ցերեկը բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել էր Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցում զբոսնող մարդկանց բազմության մեջ ու կանգ առել միայն խանութի ցուցափեղկին բախվելուց հետո։ Բեռնատարի վարորդին ձերբակալել են։
Ոստիկանությունը կարգադրել է տարհանել Ստոկհոլմի կենտրոնական կայարանը, դադարեցված է երկաթգծային երթեւեկությունը, քաղաքային մետրոն փակվել է։ Քաղաքի կենտրոնը հսկողության տակ է։
Շվեդիայի վարչապետի խոսքով բոլոր հանգամանքները վկայում են այն մասին, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է։