ԱՄՆ-ում նախօրեին կայացել է «Հանուն մեր կյանքի» երթը. մասնակիցների պահանջը մեկն էր՝ խստացնել ԱՄՆ-ում զենքի վաճառքը:
Երթը նախաձեռնվել էր փետրվարի 14-ին Ֆլորիդայի Փարքլանդի ավագ դպրոցում տեղի ունեցած ողբերգական հրաձգությունից հետո, երբ դպրոցի նախկին աշակերտը սպանեց 14 դպրոցական եւ 3 ուսուցիչ: Այդ ողբերգությունից հետո դպրոցականներն, իրենց իսկ խոսքով, որոշեցին՝ եթե չափահաս քաղաքացիները չեն կարող կարգավորել զենքի վաճառքի խնդիրը, ժամանակն է, որ ձայնը բարձրացնեն անչափահասները. հայտնում է Ամերիկայի Ձայնը: