տուն Լուրեր Եվրոպայի առաջնությանը մասնակցող հունահռոմեական ոճի հայ ըմբիշները

Եվրոպայի առաջնությանը մասնակցող հունահռոմեական ոճի հայ ըմբիշները

86
0

552

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ Բուլղարիայի և Շվեյցարիայի ընտրանիների հետ համատեղ հավաք է անցկացնում Երևանում, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Եվրոպայի առաջնությանը, որն ընթանալու է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, Հայաստանը ներկայացնելու են Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդուարդ Խաչատրյանը (130 կգ):

Երևանյան հավաքը կավարտվի փետրվարի 17-ին, իսկ փետրվարի 25-ին հայ ըմբիշները կմեկնեն Ստայկի, որտեղ Եվրոպայի առաջնությունից առաջ նախապատրաստական վերջին փուլը կանցկացնեն:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 8-13-ը, Ռիգայում: