տուն Լուրեր Հայտնի են Եվրո 2016-ի փլեյ-օֆֆի մասնակիցները

Հայտնի են Եվրո 2016-ի փլեյ-օֆֆի մասնակիցները

108
0

2291708_w2

Եվրո 2016-ի ընտրական փուլի խմբային մրցաշարի ավարտից հետո արդեն հայտնի են Ֆրանսիա մեկնող 20 հավաքականները, իսկ մնացած 4 թիմերը հայտնի են դառնալու փլեյ-օֆֆ-ի արդյունքներով:

Խմբերում երրորդ տեղ զբաղեցրած 8 թիմերը բաժանվելու են 4 զույգերի, որոնց հաղթողները կմիանան մյուս հավաքականներին:

Համաձայն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի` թիմերը բաժանվել են երկու զամբյուղի` ըստ վարկանիշների, որից հետո վիճակահանությամբ հայտնի կդառնան զույգերը:

Առաջին զամբյուղում ընդգրկված են Բոսնիայի, Ուկրաինայի, Շվեդիայի ու Հունգարիայի հավաքականները, իսկ երկրորդում` Դանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի ու Սլովենիայի թիմերը: