տուն Լուրեր Հայտնի են ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի երեք հավակնորդները

Հայտնի են ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի երեք հավակնորդները

127
0

ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի երեք հավակնորդները հայտնի են։

Հավակնորդների թվում են «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Հաղթողի անունը պարզ կդառնա օգոստոսի 29-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության օրը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցանակը բաժին էր հասել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։