տուն Լուրեր Հայտնի են սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության երկրորդ օրվա արդյունքները

Հայտնի են սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության երկրորդ օրվա արդյունքները

127
0

561

Նորագավիթում շարունակվում է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Մրցումային երկրորդ օրը հարթակ դուրս եկան խոցասուսերակիրները:

Տղաներից Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացավ Ռազմիկ Վարդանյանը, երկրորդ տեղ զբաղեցրեց Արման Գրիգորյանը, իսկ Ավետիս Ծերունյանն ու Էդուարդ Հովիկյանը երրորդն էին:

Աղջիկներից ոսկե մեդալ նվաճեց Էմմա Պողոսովան, երկրորդը Լիլիթ Էվոյանն էր, բրոնզե մեդալներ նվաճեցին Սվետլանա Նազարյանն ու Մարինա Հակոբյանը:

Փետրվարի 13-ին մրցահարթակ դուրս կգան թրասուսերակիրները և ճկասուսեր ձևում էլ կներկայանան աղջինկները: