տուն ժամանց Կինո Հայտնի են «Սեզար» մրցանակի հավակնորդները

Հայտնի են «Սեզար» մրցանակի հավակնորդները

177
0

cezar_awards_2015Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի արվեստների և տեխնոլոգիաների ակադեմիան հայտարարել է «Սեզար» մրցանակի հավակնորդների անունները: Այս մասին հայտնում է Variety-ն:

Մրցանակին կարող են արժանանալ «Մարգարիտա», «Իմ երիտասարդության 3 հիշողությունները», «Մուստանգ» («Օսկարում» Ֆրանսիան ներկայացնող), «Դիպան» (Կաննի փառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի») ֆիլմերը:

«Մարգարիտան» և «Իմ երիտասարդության 3 հիշողությունները» ներկայացված են 11 անվանակարգերում, «Դիպանը» և «Մուստանգը» հավակնում են 9-ական մրցանակի: 8-ական մրցանակ կարող են ստանալ «Երիտասարդ արյունը» և «Իմ թագավորը»:

Պատվավոր «Սեզար» կհանձնվի հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասին:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին: