Հայտնի է դարձել այն գումարը, որը «Ռեալը» վաստակել է` մասնակցելով չորս մրցաշարերի: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում, Իսպանիայի գավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում հաղթանակները մադրիդյան ակումբի բյուջեն ավելացրել են 65 մլն եվրոյով:
Վերջին մրցաշարում «Ռեալի» ֆուտբոլիստները ստացել են 150 հազարական եվրո պարգևատրում: