Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել գիտնականներ Թաքաակի Քադզիտան և Արթուր Մաքդոնալդը` նեյտրինային օսցիլյացիան հայտնագործողները, հաղորդում է Gazeta.ru-ն:
Մրցանակը շնորհվել է այն մեծ ավանդի համար, որ գիտնականները ներդրել են` ցուցադրելու համար, որ նեյտրինոները կարող են փոխել իրենց բնույթը: Այս փոփոխությունների համար նեյտրինոն պետք է զանգված ունենա: Հայտնագործությունը մեծապես կազդի տիեզերքի` մեր ընկալման վրա: