տուն Լուրեր Հայտնի են դարձել քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հայտնի են դարձել քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

70
0

dlsmjgdwkaago2o.thumb

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել Է քիմիայի բնագավառում 2017 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիրներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մրցանակն ստացել են Ժակ Դյուբոշեն, Յոահիմ Ֆրանկը եւ Ռիչարդ Հենդերսոնը՝ «բարձր լուծաչափի կրիոԷլեկտրոնային միկրոսկոպիայի զարգացման համար՝ լուծույթում բիոմոլեկուլների կառուցվածքի որոշման նպատակով» ձեւակերպմամբ: ԿրիոԷլեկտրոնային միկրոսկոպիան այսօրվա դրությամբ բջիջների եւ մոլեկուլների առանձնահատությունների ուսումնասիրման գլխավոր մեթոդներից մեկն Է: Նման մանրադիտակի շնորհիվ գիտնականները կարող են հետեւել կենդանի բիոմոլեկուլներին եւ ուսումնասիրել բջիջներում սպիտակուցների եռաչափ արտացոլումները: Նոբելյան մրցանակի հաջորդ դափնեկիրը՝ գրականության բնագավառում, կհայտարարվի հոկտեմբերի 5-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: