Այսօր, շվեյցարական Նյոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում ավարտվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: 1/2 եզրափակիչում կխաղան «Մանչեսթր սիթի» -«Ռեալ» , իսկ «Բավարիան» կխաղա «Աթլետիկոյի» հետ:
Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 26-ին և 27-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին և 4-ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին իտալական Միլան քաղաքում:
Եզրափակչում հյուրընկալող թիմ կհամարվի «Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ» զույգի հաղթողը: