Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի այն մասնակիցները, որոնք ուղիղ անցել են այդ փուլ` բարձր տեղեր զբաղեցնելով ազգային առաջնություններում:
Իսպանիայից խմբային փուլում կխաղան «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն», Անգլիայից` «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», Գերմանիայից` «Բավարիան», «Վոլֆսբուրգը», Մյունխենգլադբախի «Բորուսիան», Իտալիայից` «Յուվենտուսը», «Ռոման», Պորտուգալիայից` «Բենֆիկան», «Պորտուն», Ֆրանսիայից` ՊՍԺ-ն, «Լիոնը», Ռուսաստանից՝ «Զենիթը», Հոլանդիայից՝ ՊՍՎ-ն, Ուկրաինայից՝ «Դինամոն», Բելգիայից՝ «Գենտը», Թուրքիայից՝ «Գալաթասարայը», Հունաստանից՝ «Օլիմպիակոսը»: Խմբային փուլի 22-րդ ուղիղ ուղեգիրը կստանա Եվրոպա լիգայի հաղթողը, որը կորոշվի «Դնեպր» (Ուկրաինա) — «Սևիլյա» (Իսպանիա) խաղում:
Եվս տասը ուղեգիր կխաղարկվի որակավորման փուլում: