Երեկ Չեմպիոնների լիգայում ավարտվել է 5-րդ տուրը և հայտնի են դարձել փլեյ-օֆֆ փուլի 11 մասնակիցների անունները։ Եվս 5-ի անունը հայտնի կդառնա եզրափակիչ տուրից հետո, որը կկայանա երկու շաբաթից։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի մասնակիցների թվում են «Ռեալը», «Բորուսիան», «Բավարիան», ՊՍԺ-ն, «Բարսելոնան», «Պորտուն», «Ատլետիկոն», «Բայերը», «Արսենալը», «Չելսին», «Շախտյորը»։