Ֆուտբոլիստների միջազգային արհմիությունը` FIFPro-ն և FIFA-ն հայտարարել են տարվա լավագույն դարպասապահի տիտղոսին հավակնող հինգ մարզիկների անունները:
Ցուցակում նշվել են Մանուել Նոյերը (Բավարիա), Կլաուդիո Բրավոն (Բարսելոնա), Տիբո Կուրտուան (Չելսի), Իկեր Կասիլյասը (Ռեալ), Ջանլուիջի Բուֆոնը (Յուվենտուս):
Այս տարի Նոյերը համարվում է այս անվանակարգում հաղթողի ամենահավանական թեկնածու: Նա հաղթել է նաև նախորդ տարի:
Հատկանշական է, որ Բուֆոնը հավակնորդների ցուցակում հայտնվում է 10-րդ անգամ, մինչդեռ Կուրտուան և Բրավոն` առաջին: