տուն Լուրեր Հայտնաբերել են «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափած անձին (տեսանյութ)

Հայտնաբերել են «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափած անձին (տեսանյութ)

116
0

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում  Ապրիլյան պատերազում զոհվածների  շիրմաքարերը պղծելու կասկածանքով քիչ առաջ ոստիկանություն է բերման ենթարկվել Երևանի 51–ամյա մի բնակչուհի։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։ Իրավապահները կնոջը հայտնաբերել են Աշտարակի գերեզմանատանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Եռաբլուրում հանգչած ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները այսօր պղծվել էին։ Շիրմաքարերի վրա ներկ, մոմ հիշեցնող նյութ էր լցված։ Ողջ օրվա ընթացքում հասարակական-քաղաքական շրջանակները քննարկում ու քննադատում էին ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու դատապարտելի դեպքը: