Նորվեգական Նոբելյան կոմիտեն 2015 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է Թունիսի ազգային երկխոսության քառյակին , որը ներառում է միանգամից չորս կազմակերպություն` «Փաստաբանների օրդենը», «Մարդու իրավունքների պաշտպանության լիգան», «Արդյունաբերության, արհեստների ու առևտրի համադաշնությունն» ու «Աշխատանքի համընդհանուր դաշինքը»:
Պաշտոնական աղբյուրները նշում են նաև, որ մրցանակը Թունիսի ազգային երկխոսության քառյակին շնորհվել է 2011 թվականի «Հասմիկի հեղափոխության» համար, երբ «Քառյակին» հաջողվել է կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը: