տուն Քաղաքական Միջազգային Հայտնի է Top Gear հաղորդման վարողի անունը

Հայտնի է Top Gear հաղորդման վարողի անունը

87
0

Chris-Evans-Main

Top Gear հաղորդաշարի նոր վարող է դարձել բրիտանացի շոումեն Քրիս Էվանսը: Առաջիկա շաբաթներին կսկսվեն հայտնի հեռուստաշոուի նկարահանումները: Այս մասին ասվում է BBC-ի պաշտոնական կայքում:

Էվանսի հետ պայմանագիրը ստորագրվել է երեք տարով: Այս կապակցությամբ նա հայտարարել է, որ Top Gear-ը բոլոր ժամանակների լավագույն հաղորդումն է, և ինքը հարգում է այն ամենն, ինչ արվել է մինչև իր գալը, և ամեն ինչ կանի հաղորդումը զարգացնելու համար:

Հիշեցնենք, որ հաղորդման նախկին վարող Ջերեմի Քլարքսոնը հեռացվել էր աշխատանքից հաղորդման պրոդյսուսերին ծեծելու համար: