Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է անգլոամերիկացի գիտնական Անգուս Դիթոնին` «սպառման, աղքատության և բարեկեցության ուսումնասիրության համար» համար, հաղորդում է Тhe Guardian-ը:
«Նրա ուսումնասիրությունները կարևոր ստորջրյա քարեր են հայտնաբերել աղքատության մասշտաբների համեմատության մեջ: Նա նաև ցույց է տվել, թե ինչպես կարելի է տնային սպառման մասին տեղեկությունների ողջամիտ օգտագործումը լույս սփռել այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են եկամտի և կալորիաների սպառման փոխկապակցվածությունը, ինչպես նաև ընտանիքում սեռով պայմանավորված խտրականությունը»,- ասվում է Նոբելյան կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այս տարի մրցանակը կկազմի 953 հազար դոլար: