տուն Լուրեր Հայտնի է, թե ով է կազմակերպել Սուրեն Սարգյանի ծեծը

Հայտնի է, թե ով է կազմակերպել Սուրեն Սարգյանի ծեծը

121
0

Suren-Sargsyan

Ազատամարտիկների խնդիրների, վերջին ներքաղաքական զարգացումների և չընտրված, լեգիտիմություն չունեցող նախագահների մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամական խոսեց Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ  Սուրեն Սարգսյանը: «Ինձ ամիսներ շարունակ հետևում էին, բայց ես չգիտեի Գոռիկ Հակոբյանի տղերքն էին, չգիտեի, 7 ու 6-ի տղերքն էին: Միշտ լինում էին մեքենաներ, ու ես էլ կատակում էի, թե էս էշերը հերիք չի հեռախոսս են լսում, մի հատ էլ էսպես են հետևում: Հետո իրենք գտել էին տեղն ու պահը: Շատ պրոֆեսիոնալ էր կազմակերպված: Մայթից անցնելով՝ իմ առաջ դուրս եկան համազգեստով տղերք՝ սև ֆորմաներով և դիմակներով: Ինձ թվաց, թե հիմա ինձ կձերբակալեն: Դրա համար ինչ-որ բան չհասցրեցի նախաձեռնել»:

Սուրեն Սարգսյանը չգիտեր ինչ նպատակով էր սա կատարվել՝ իրեն լռեցնելու թե սպանելու: «Ես չգիտեմ ինչ նպատակով էր կազմակերպված այս ծեծը՝ ինձ սպանելու, լռեցնելու, թե ուղեղս անջատելու համար: Դա եղավ անցավ: Համարենք դա հարձակում էր լուրջ կազմակերպած»:

Այն երևույթին անդրադարձավ Սուրեն Սարգսյանը, թե ինչեր կատարվեցին դրանից հետո: «Նախ ինձ փորձեցին ապակողմնորոշել Թոխմախի Մհերի անունը տալով: Թե՝ այ տղա դու նրան ինչ ես արել, ինչ իրավունքով, և այլն: Իհարկե դատապարտված քայլ էր, որովհետև, եթե ինչ որ խնդիր լիներ մեր մեջ՝ Մհերը ինձ հետ կարող էր կապվել և կհարթեինք մեր խնդիրները: Այնպես որ, ես հասկացա, որ սա շեղող տրյուկ էր: Հետո ինձ մոտեցան շատերը, հատկապես իշխանականները, հայտնելու համար, որ Սերժ Սարգսյանին դա ձեռնտու չէր, ինչու պետք է նա իրավիճակը լարեր, և այլն: Սլաքներն ուղղեցին պատգամավորները քոչարյանական ժամանակների վրա: Այո ես դեմ չեմ, հնարավոր է լինի Քոչարյանը, լինի նաև ինչ-որ մեկը: Բայց սրա մեղավորը մնում են, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները: Սա երկիրն ապակայունացնելու մի փորձ էր, հաշվարկը մի քիչ սխալ էր արված՝ մտածելով, որ հիմա ազատամարտիկները թուր ու թվանքը կվերցնեն ու կսկսեն աջ ու ձախ գնդակահարելով ման գալ: Իշխանությունների հանցագործ լինելու պատճառով «անշուն գեղ մտած անփայտ ման են գալիս մարդիկ»: Դրա համար էլ ինչ ուզում, անում են: Պատկերացնո՞ւմ եք օրը ցերեկով՝ ժամը 10-ին, հատուկ ջոկատայինների համազգեստով մարդիկ հարձակվում են, հետո հանգիստ նստում ու գնում են իրենց մեքենաներով: Ոստիկանները մոտեցան և ասեցին, որ բողոք գրեմ՝ չգրեցի: Պատճառը մեկն է, եթե մենք ունենայինք ոստիկանություն, դատաիրավական համակարգ, ապա մենք չէինք ունենա նման պատկեր»: