տուն Լուրեր Հայտնի է, թե ինչից է մահացել ՊԲ զինծառայողը

Հայտնի է, թե ինչից է մահացել ՊԲ զինծառայողը

147
0

zinvor1-600x399

ՊԲ զինծառայողը մահացել է ֆուտբոլ խաղալիս ստացած վնասվածքի հետևանքով, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր. այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

 

«09.04.2015թ.՝ ժամը 19:40-ի սահմաններում, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Անդրանիկի Առաքելյանը, ով զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել 05.04.2015թ., ժամը 17:45-ին՝  բաց գանգուղեղային վնասվածք, հիպովոլեմիկ շոկ, կոմա ախտորոշմամբ:
Զինծառայողը վնասվածքն ստացել էր դժբախտ պատահարի արդյունքում՝ 05.04.2015թ.՝ ժամը 17:20-ի սահմաններում, զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ, ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու և դարպասը գլխին ընկնելու հետևանքով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր»։