տուն Լուրեր Հայտնի է, թե երբ ու որտեղ կհանդիպեն Թրամփը և Պուտինը

Հայտնի է, թե երբ ու որտեղ կհանդիպեն Թրամփը և Պուտինը

108
0

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կայանալու է հուլիսի 16-ին Հելսինկիում: Այս մասին հայտնել են Կրեմլից:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 27-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Մոսկվա այցի ժամանակ:

Նախ երկու նախագահները դեմ առ դեմ հանդիպում կունենան, որից հետո հնարավոր է աշխատանքային նախաճաշ տեղի ունենա: Նախատեսված է նաև մամուլի ասուլիս: