Ավստրալացի ոստիկանները ԶԼՄ-ներին թույլ են տվել հրապարակել այն տղամարդու անունն, ով պատանդներ է վերցրել Սիրիայում:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian-ը, խոսքը գնում է տեղացի իսլամական ակտիվիստ Մեն Մոնիսի մասին, ով ավելի հայտնի է իբրև շեյխ Հարոն:
Նա ծնվել է 1964թ.-ին իրանում: 1996թ.-ին տեղափոխվել է Ավստրալիա՝ հայտարարելով, որ հայրենիքում հետապնդումների է ենթարկվել:
Ավստրալիայում նա իրեն մուսուլմանների հոգևոր առաջնորդ է հայտարարել և մի շարք սկանդալային միջոցառումներ կազմակերպել: Մասնավորապես, նա վիրավորական նամակներ է հղել Աֆղանստանում զոհված ավստրալացի զինծառայողների ընտանիքներին:
2014թ.-ի հոկտեմբերին նրան մեղադրանք է առաջադրվել սեռական բռնությունների գործերով: Նա նաև կասկածվում է սեփական նախկին կնոջը սպանելու մեջ: