Նյու Յորքի իշխանությունները տվել են Նյու Յորքի պայթյունի ենթադրյալ կազմակերպչի անունը: Նա ԱՄՆ-ի բնակիչ 28-ամյա Ահմադ Խան Ռահամին է:
Նա նկատմամբ հետախուզում է հայտարարվել` այդ մասին հաղորդվում է այսօր Twitter սոցիալական ցանցում ոստիկանության վարչության պաշտոնական միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում:
Նշենք, որ ավելի վաղ Araratnews.am-ը տեղեկացրել է, որ Նյու Յորքի իրավապահ մարմիններն ուսումնասիրում են տեսահսկող խցիկների տեսագրությունները, որոնք կարող էին ֆիքսել Նյու Յորքի պայթյունի ենթադրյալ կազմակերպչին:
Հիշեցնենք, որ Մանհեթենի կենտրոնում պայթյունը տեղի Է ունեցել շաբաթ օրը՝ տեղի ժամանակով մոտավորապես ժամը 20:30ին, Չելսի թաղամասում, որտեղ գտնվում են բազմաթիվ հայտնի ռեստորաններ, բարեր եւ խանութներ: