Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, ով հանդես է գալիս խառը մենամարտերում, Instagram–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և հայտնել MMA-ի մրցաշարում իր երրորդ մենամարտի օրը։
«Սեպտեմբերի 7: Մոսկվա: «Լուժնիկի»։ Կայանալիք MMA-ի մրցաշարում կանցկացնեմ իմ երրորդ մենամարտը։ Մուտքն ազատ է։ Կհանդիպենք այնտեղ»,- գրել է Հարությունյանը: