Այսօր Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրեց ՏԻՄ ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը: Գյումրիում են եղել կուսակցության վարչության անդամները:
ՔՊ կուսակցության վարչության ղեկավար Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Արթուր Համբարձումյանը: Նա, ըստ Հարությունյանի՝ կուսակցությունը ստեղծած նախաձեռնող խմբի անդամ է: «Գյումրին հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով, ընդդիմադիր կուսակցությունները նախկինում չեն կարողացել ինքնակազմակերպվել եւ լավ արդյունքներ ցույց տալ այստեղ, ինչը չենք կարող ասել համապետական ընտրությունների մասին: Ուստի այսօր բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ, որը թե՛ Գյումրու տարածքային կազմակերպության, թե՛ մեր կյանքում կարեւոր փուլ է»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Ելույթով հանդես եկավ նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Մեր գործունեության ամենակարեւոր առաձնահատկությունն այն է, եւ կարծում եմ՝ դա նոր էջ է բացում Հայաստանի ընդդիմադիր դաշտի գործունեության մեջ, մենք ասում ենք, որ մեր գործունեության հիմքում պետք է դրված լինի ժողովրդի կամարտահայտությունը»,- ասաց Փաշինյանը:
Ստորեւ ներկայացնում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը.
Արթուր Համբարձումյան
Կարեն Սարուխանյան
Ժիրայր Ղալաթյան
Էմմա Պալյան
Սերգեյ Տոնոյան
Գեւորգ Լոռեցյան
Կարեն Խաչատրյան
Լուսինե Առաքելյան
Կարապետ Մխչյան
Արտակ Մխիթարյան
Արշակ Հակոբյան
Աստղիկ Հովհաննիսյան
Սերգեյ Փիլոյան
Էռնեստ Խաչատրյան
Հրաչյա Հարությունյան
Լիլիթ Մաշինյան
Մարիամ Պետրոսյան