Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 2018 թվականին Հայաստանի Հանրա-պետությունում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝
1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովին՝ մեկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքի մասին»,- ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։
Հանձնաժողովի անհատական կազմում կլինեն՝
Նիկոլ Փաշինյանը՝ որպես նախագահ,
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ,
առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը,
ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը,
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը,
մշակույթի,
տնտեսական զարգացման և ներդրումների,
տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների,
սպորտի և երիտասարդության հարցերի,
ֆինանսների նախարարները,
ԱԱԾ տնօրենը,
ՀՀ ոստիկանապետը,
Քաղավիացիայի նախագահը,
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանն ու
ԱԳՆ գլխավոր քարտուղարը: