տուն Քաղաքական Միջազգային Հայտնի է դարձել Ստամբուլի բիենալեի թեման. armtimes.com

Հայտնի է դարձել Ստամբուլի բիենալեի թեման. armtimes.com

98
0

stambul bienaleՍտամբուլի 14-րդ բիենալեն այս տարի անցկացվում է «Ծովային ջուր. մտապատկերների տեսություն» (SALTWATER: A Theory of Thought Forms) խորագրով: Ցուցադրությունը սփռված կլինի Բոսֆորի երկու ափերին եւ կբացվի 2015թ. սեպտեմբերի 5-ին՝ գործելով մինչեւ նոյեմբերի 1-ը: Այս տարվա բիենալեն համադրել է ժամանակակից արվեստի միջավայրում հայտնի Կարոլին Քրիստով-Բակարջիեվը:

Բիենալեն նվիրված է օրգանիկ եւ ոչ օրգանիկ ձեւերի միջև անցնող սահմանին, որն իրար է կապում արվեստային հետազոտություններն ու այլ գիտելիքներ:

Ըստ համադրողի՝ գրաֆիկական աշխատանքները, նկարները, ինստալացիաները, ֆիլմերը, օբյեկտները, գրքերը, համագործակցությունները ու հետազոտական դեպքերը կարելի է դիտարկել որպես «մտապատկերներ»`ալիքներ, որոնք կառուցում եւ ընդգրկում են էներգիայի փոխանցման բոլոր ձևերը` ուղեղի տատանումներից մինչեւ պայթյունային ալիքներ:

Կարոլին Քրիստոֆ-Բակարջիեվը արվեստի տեսության ու պրակտիկայի հրավիրյալ պրոֆեսոր է Հյուսիս-Արեւմտյան համալսարանում, Գեթի Ինստիտուտի հրավիրյալ գիտական աշխատակից է,  Թուրինի ժամանակակից արվեստի Կաստելլո դի Րիվոլի թանգարանի տնօրեն: Նա 2012թ. համադրել է dOCUMENTA (13)-ը, իսկ 2008թ.-ին հանդիսացել է Սիդնեի բիենալեի գեղարվեստական ղեկավարը: