Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում սկսվել են «Կարիբյան ծովի ծովահենները» արկածային ֆիլմաշարի 5-րդ ֆիլմի նկարահանման աշխատանքները: Digital Spy-ի փոխանցմամբ՝ «Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» աշխատանքային անվանմամբ ֆիլմը թողարկվելու է 2017թ.-ի հուլիսի 7-ին:
Նշվում է, որ կինոնկարում ինչպես միշտ գլխավոր դերը կկատարի ամերիկացի դերասան Ջոնի Դեպը: Նրան միացել են Ջեֆրի Ռաշը, Քևին Մաքնելին, Սթիվեն Գրեմը, ինչպես նաև Խավյեր Բարդեմը, Բրենթոն Թուեյթսը, Քայա Սկոդելարիոն, Գոլշիֆթե Ֆարահանին:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Օրլանդո Բլումը նոր ֆիլմում, ամենայն հավանականությամբ, տեղ չի գտնի:
Ծովահենների մասին պատմող շարքը մեկնարկել է 2003թ.-ին: Այս ընթացքում թողարկվել է Ջոնի Դեպի մարմնավորած Ջեք Ճնճղուկի մասին պատմող 4 ֆիլմ, որոնք ընդհանուր առմամբ բերել են 3,7 միլիարդ դոլար եկամուտ: