տուն Լուրեր Հայտնի է ԲԴԽ նախագահի անունը

Հայտնի է ԲԴԽ նախագահի անունը

134
0

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը:

Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց Ռուբեն Վարդազարյանին:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն էր: Նախագահի հրամանագրի համաձայն, այս դատարանի նախագհի պաշտոնում նա պետք է պաշտոնավարեր 3 տարի:

67484685_1219811371533836_7521826356343078912_n